ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Միշել Լեգրան. «Նա մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ»

Միշել Լեգրան. «Նա մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ»
20.10.2012 | 15:05

Սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը այսօր կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգով: Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը: Հնչելու են Լեգրանի երգերը` («Երեք հրացանակիրները», «Հակադրում», «Մեկ անգամ ամռանը», «Ընտանեկան ֆուգո», «Շերբուրգյան հովանոցներ»):
Լեգրանը հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված իր ստեղծագործություններով: Մեծ թվով հեռուստահաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ, 3 անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև «Գրեմիի», «Էմմիի», «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003-ին արժանացել է «Պատվո լեգեոն» շքանշանի:
Նշենք, որ լեգենդար երաժիշտը 10 տարի ապրել է իր՝ ազգությամբ հայ պապի հետ ու շատ է լսել Հայաստանի մասին: Ինչպես բնորոշում է ինքը` Լեգրանը, նա մեծ թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Միշել Լեգրանը Երևանում է (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ